Բեյրութի պայթյունի հասցրած վնասը գերազանցում է 15 մլրդ դոլարը

Beyrut

Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հասցրած վնասի չափը գերազանցում 15 մլրդ դոլարը՝ գրում է ТАСС գործակալությունը: Այսպիսի տվյալներ է հայտնել Լիբանանի նախագահ ՄԻշել Աունը՝ Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Նախագահ Աունն ընդգծել է, որ նախնական գնահատականի համաձայն, Լիբանանի կրած վնասի չափը գերազանցում է 15 մլրդ դոլարը»,-  ասվում է արաբական երկրի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Իսպանիայի միապետն իր ցավակցությունն ու համերաշխությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին:

Ապահովագրական ընկերությունները Լիբանանի վնասը գնահատել են 3 մլրդ դոլար: Լիբանանի ներքին անվտանգության վարչությունից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով մասամբ կամ ամբողջովին ավերվել է մոտ 4 հազար շինություն:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...