Բելառուսում բախումների ժամանակ մահացել է երկրորդ ցուցարարը

erkrord mahy

Բելառուսի նախագահի ընտրություններից հետո հակակառավարական տրամադրություններն ավելի են խորանում՝ պատճառ դառնալով բողոքի զանգվածային ակցիաների, գրում է Euronews-ը:

Ցույցերի ժամանակ սկսված բախումների հետևանքով հիվանդանոցում մահացել է երկրորդ ցուցարարը: 25-ամյա երիտասարդը Բելառուսի հարավարևելյան բնակավայրերից մեկում տեղի ունեցած բախումների ընթացքում բերման ենթարկվածներից էր:

Ակտիվիստների շրջանում առաջին մահը գրանցվել էր Մինսկում: Իսկ Բրեստում ակցիաների ժամանակ հրազենի կիրառման հետևանքով վիրավորվել էր մեկ ցուցարար:

Բելառուսի իշխանությունների տեղեկացմամբ՝ ընտրություններից հետո սկսված ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 6 հազար մարդ:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...