Մոսկվայում ոստիկանությունը Բելառուսի դեսպանատան դիմաց կայացած բողոքի ակցիայի մասնակիցներից 10-ին ձերբակալել է

Belarusum

Մոսկվայում ոստիկանությունը Բելառուսի դեսպանատան դիմաց կայացած բողոքի ակցիայի մասնակիցներից 10-ին ձերբակալել է, հաղորդում է ТАСС-ը:

Ժամը 20:00-ից հետո իրավապահները սկսել էին ցրել ցերեկվանից Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց հավաքված ցուցարարներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնցով, հիշեցնենք, 6-րդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ի սկզբանե դեսպանատան դիմաց շուրջ 400 մարդ է հավաքված եղել, որոնք տեղանքում ծաղիկներ ու պաստառներ են փակցրել, որոնք հետո՝ ցուցարարներին ցրելու ժամանակ, ոստիկանները հեռացրել են:

Բելառուսի նախագահական ընտրություններից դժգոհող անձինք արդեն չորրորդ օրն է, ինչ հավաքվում են դեսպանատան դիմաց:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...