Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 դոլար:
«Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:
Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար:
Նվիրաբերելու համար այցելեք՝ www.himnadram.org/hy»,- ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման մեջ:
ENG ⤵????Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին»…
Опубликовано Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ Среда, 12 августа 2020 г.