Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին

5000 dolar nviraberum

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000  դոլար:

«Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:

Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար:

Նվիրաբերելու համար այցելեք՝ www.himnadram.org/hy»,- ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման մեջ:

ENG ⤵🇦🇲🇱🇧Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին»…

Опубликовано Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ Среда, 12 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...