Արևը դեռ այսքան մոտ չի եղել.

Shat mot arev

Արևը դեռ այսքան մոտ չի եղել:

 Եվրոպական տիեզերական գործակալությունն (ESA) այսօր հրապարակել է արևի արբանյակային ապարատի` Solar Orbiter-ի, կողմից կատարված արևի առաջին պատկերները: Դա արևին երբևէ ամենամոտ գտնվող արբանյակ տեսախցիկն է։ Երբ կատարվել են լուսանկարները, արբանյակը գտնվել է արևից ընդամենը 77 մլն կմ հեռավորության վրա, դա գրեթե կես հեռավորությունն է Երկրի և աստղի միջև: «Դա կարծես նման լինի, տիեզերանավի կողմից ուղարկված բացիկի` իր ճանապարհորդության մասին:»-ասել է Եվրոպական տիեզերական գործակալության Solar Orbiter Project-ի գիտաշխատող Դանիել Մյուլերը: Արբանյակը արձակվել է 2020 թվականի փետրվարի 10-ին և առաջին անգամ մոտեցել է արևին հունիսի կեսերին: Մյուլլերը նշել է նաև, որ առաջին պատկերները գերազանցել են իրենց սպասելիքները և վստահություն են ներշնչում, որ Solar Orbiter- ը կօգնի գտնել արևի մասին շատ հարցերի պատասխաններ: Հույս կա, որ մոտակա 5 տարում այն ցույց կտա բևեռների պատկերները և նախկինում դեռևս չտեսնված արևի մյուս կողմերը: Solar Orbter-ն ունի 6 աստղադիտակ , որոնք ֆիքսում են արևի պատկերը և 4 սարք, որոնք հետևում են տիեզերանավի շուրջ շրջակա միջավայրը: 2 գործիքներից ստացված տվյալները թույլ կտան գիտնականներին ուսումնասիրել արևային քամին (արևից լիցքավորված մասնիկների հոսք) և թե ինչպես է այն ազդում Արեգակնային համակարգի վրա:

Ձեզ կհետաքրքրի...