Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին արգելել են երկրից դուրս գալ

Argelel en

Վերջերս պաշտոնանկ արված Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամդեյարովին արգելել են երկրից դուրս գալ: Այս մասին հաղորդում է regionmonitor.com-ը՝ վկայակոչելով Gununsesi.info-ին։

Նշվում է, որ երկրից դուրս գալու արգելքը Մամեդյարովի վրա դրվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում վերջերս երկրի պետանվտանգության ծառայության կողմից սկսված հետաքննության հետ կապված։

Կայքի աղբյուրը հայտնել է, որ Մամեդյարովը դեռ պետք է պատասխանի հետաքննության մի շարք հարցերին։

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...