Անշարժ Գույքի Մասին 5 ՄԻՖ

Ansharj guyq

Անշարժ գույքի շուկան լի է տարատեսակ նրբություններով և ոչ պակաս առեղծվածներով: 🗣Ինֆորմացիայի բազմաքանակ աղբյուրների պատճառով` շատերի մոտ ձևավորվել են ասպարեզի վերաբերյալ համոզմունքներ, որոնք հաճախ այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը🤥: Այսպիսով` Անշարժ Գույքի Մասին 5 ՄԻՖ 👇🏼💥

1️⃣Վարձելը ավելի մատչելի է քան գնելը 💸

Կարճաժամկետ գուցե այո, սակայն, երբ հաշվի առնեք վարձակալման երկարաժամկետ ծախսերը և ապագայի ներդրում իրականացնելու դրական ֆինանսական կողմերը` վարձելը ավելի մատչելի չէ:

2️⃣Առանց բարձր աշխատավարձի` բնակարան գնելը անհնար է💰

Աշխատավարձը երկարաժամկետ ներդրում կատարելու գործում կարևորագույն գործոն է, սակայն լավ վարկային պատմությունն և ստաբիլ եկամուտն են բնակարանը⚖️` հիփոթեքով ձեռք բերելու որոշիչ գործոնները:

3️⃣Պետք է ընտրել ամենացածր տոկոսադրույքով տարբերակը 🏦

Չնայած նրան, որ տարեկան տոկոսադրույքը առաջնային է հիփոթեքի ձևակերպման հարցում` հաճախ ցածր տոկոս առաջարկող վարկային կազմակերպություններն (նաև բանկերը) ավելացնում են 📑հավելյալ վճարներ` ի վերջո Ձեզնից գանձելով միջինից բարձր տարեկան գումար:

4️⃣Լավագույն տարբերակը հնարավոր է գտնել միայն անշարժ գույքի գործակալության միջոցով 👨🏻‍💼

Բնակարան գնելը հեշտ գործ չէ, այդ իսկ պատճառով` շատերը ընտրում են դիմել մասնագետի օգնությանը: Սակայն մի մոռացե՛ք, որ ֆինանսապես, գործակալի միջնորդավճարի պատճառով` Ձեր ծախսը հիմնովին չի կրճատվի և գուցե անգամ կշատանա🧮:

5️⃣Հին բնակարանը վերանորոգելը ավելի մատչելի է քան նորը գնելը 🏚

Որոշ դեպքերում, այդպես էլ կա, եթե բնակարանը գտնվում է բարենպաստ դիրքում, օրինակ` Կենտրոնում, հակառակ դեպքում` նոր բնակարանի պոտենցիալ արժեքը 🏡թե՛ ներդրման, թե՛ վաճառքի տեսանկյունից շատ ավելի բարձր է:

 

Alliance Plaza

Ձեզ կհետաքրքրի...