Բալթյան երկրները Բելառուսին կոչ են անում նոր «ազնիվ ու ազատ» ընտրություններ անցկացնել

Yntrutyunner

Բալթյան երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վարչապետներն այսօր Բելառուսին կոչ են արել նոր «ազնիվ ու ազատ» ընտրություններ անցկացնել՝ տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Էստոնիայում հանդիպումից հետո Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որի համաձայն «պետք է անցկացվի թափանցիկ քվեարկություն՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ»:

Բալթյան երկրները Բելառուսին հորդորել են նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին ու բերման ենթարկվածներին: 

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...