Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ
Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: