Քաղաքաշինական խորհուրդը հավանություն տվեց ներկայացված 3 նախագծերից մեկին

qaxaqapetaran

Քաղաքաշինական խորհուրդը հավանություն տվեց ներկայացված 3 նախագծերից մեկին

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում քննարկվել է 3 նախագիծ։

Մ. Բաղրամյան պողոտայի հ.18/2 հասցեում գրասենյակային շենքի կառուցման համար նախագծման թույլտվության էսքիզային առաջարկի վերաբերյալ խորհրդի անդամները կողմ են արտահայտվել՝ վերապահումով, որ նախագծում պետք է որոշակի փոփոխություններ արվեն:

Մասնավորապես, կառուցապատողը պետք է նվազեցնի շենքի նախապես առաջարկված բարձրությունը: Հարակից համայնքապատկան տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործելու առաջարկին արձագանքել է քաղաքապետ Մարությանը և ընդգծել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, տվյալ տարածքում կայանատեղիի ձևավորումը նպատակահարմար չէ։
Մյասնիկյան պողոտայի 1/9 և Մոսկովյան փողոցի 22 հասցեներում հյուրանոցների կառուցման էսքիզային առաջարկները խորհրդի անդամները որոշեցին հանել քննարկումից: Միաժամանակ կառուցապատողներին առաջարկվել է վերամշակել նախագծները՝ դրանք ավելի իրատեսական դարձնելով և լուծելով մոտեցման ճանապարհների ու ավտոկայանատեղիների խնդիրները:

Քաղաքաշինական խորհուրդը հավանություն տվեց ներկայացված 3 նախագծերից մեկինԵրևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Понедельник, 17 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...