Շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերքել է իր հրաժարականի մասին լրատվամիջոցների հրապարակումները:
«Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իմ երևակայական «հրաժարականի» հետ:
Բայց առավել զվարճալի է մեր շուրջը գտնվող որոշ խմբակների արձագանքը այդ բամբասանքներին: Խմբակներ, որոնք իրենց սահմանափակ մտքի շրջանակում առաջին օրվանից փորձել են խոչընդոտել մեր բնականոն աշխատանքին։
Սիրելի երևանցիներ,
Դուք, որ մեր թիմի ու անձամբ իմ նեցուկն ու աջակիցն եք եղել այս բոլոր ամիսների ընթացքում, կարող եք վստահ լինել՝ Ձեզանից ստացածս քվեն չափազանց մեծ պատիվ լինելով հանդերձ՝ նաև մեծ պատասխանատվություն է:
Հետևաբար, շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների: Բոլորս միասին, քայլ առ քայլ լուծում ենք և շարունակելու ենք լուծել մեր առջև դրված խնդիրները:
Իսկ հակառակը հուսացողներին առաջարկում եմ իրենց անձնական ու խմբակային շահերը առաջ մղելու համար ուրիշ ոլորտներ ընտրել»,- հայտարարել է քաղաքապետ Մարությանը:
Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած…
Опубликовано Hayk Marutyan Вторник, 18 августа 2020 г.