Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ խորհրդակցություն անցկացրեցի. Ռոմանոս Պետրոսյան

Kensapashar

Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ խորհրդակցություն անցկացրեցի, որին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Վ․ Ջիլավյանն ու Վ․Մելիքյանը, խորհրդականս Հ․ Մարտիրոսյանն ու «Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։

➡️ Քննարկումների արդյունքում վեր հանվեցին և գույքագրվեցին գործընթացին խոչընդոտող խնդիրները։
«Սևան» ազգային պարկում կան խորքային ու լուրջ մարտահրավեր։Էապես գիտակցում եմ դրա քաղաքական պատասխանատվության չափը, դրա իրավական ու սոցիալական բոլոր ռիսկերը, բայց մեկ վայրկյան անգամ չեմ ընկրկում․ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։

➡️Հետհեղափոխական Հայաստանում չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են Սևան ազգային պարկի որոշ աշխատակիցների հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից՝ լինի ազգային պարկի տնօրեն, թե տեղամասի տեսուչ։

➡️Անընդունելի է մեկտեղել ապօրինի ձկնորսությունը կանխողի ու ձկնագողի կարգավիճակը։
Ազգային պարկի տնօրինության հետ քննարկել ենք արմատական ու շրջադարձային կադրային վերափոխման անհրաժեշտությունը։
Սևանի պահպանության առաքինի գործը ստանձնողը պարտավոր է լինել նվիրյալ։

Դրա վառ օրինակը «Սևան» ազգային պարկում ձևավորվող նոր ստորաբաժանման առջև դրված խնդիրներն են լինելու։ Կազմավորվող հատուկ ջոկատը պարտավորված է լինելու կարգուկանոն հաստատել «Սևան» ազգային պարկի ենթակայության տակ գտնվող բոլոր տարածքներում, անշեղորեն հետևել օրենքի գերակայության վերականգնմանը և, վերջնարդյունքում, դառնալու է Սևանի էկոհամակարգի վերականգնման առանցքային գործիք։

➡️Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հավաքագրվող նոր ստորաբաժանման աշխատակիցների գաղափարական բաղադրիչին։ Հիմքում պետք է դրված լինի պետականության կենսունակության բարձրացման խնդիրը։
Ազգային պարկի առաջ դրված գերակա խնդիրների մեկն է դառնալու ռիսկերի կառավարումը, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացումը։

? Օգոստոսի 20-ին կմեկնարկի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը հետագա տարիներին պետք է դառնա Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։ Դրան ընդառաջ տվել եմ համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրի բոլոր բաղադրիչներով պատշաճ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու, ձկնագողությունը նախականխելու և կանխելու ուղղություններով։

Որևէ մեկը, չնայած իր զբաղեցրած դիրքին ու կարգավիճակին իրավունք չի ունենալու շրջանցել կամ անտեսել օրենքի տառը։

Սևանում արդյունագործական ձկնորսությունը գտնվելու է իմ անմիջական ուշադրության կենտրոնում։
Աներկբա է, որ իրավական պետության գործիքակազմով մենք հասնելու ենք ցանկալի արդյունքի, և այս գործընթացները հաջողությամբ են պսակվելու։

? Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Вторник, 18 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...