Տոկիոյում օգոստոսին 79 մարդ է մահացել շոգից

Tokio

Տոկիոյում օգոստոսի սկզբից ի վեր առնվազն 79 մարդ Է մահացել շոգ եղանակի ներգործությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Բոլոր մահացածների ավելի քան 80 տոկոսը 70-ից բարձր տարիքի մարդիկ են: Շատերը մահացել են իրենց տներում եւ բնակարաններում, որտեղ տեղակայված չեն եղել օդորակիչներ:

Օգոստոսի 17-ին Կենտրոնական Ճապոնիայի Համամացու քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) օդը ցերեկը տաքացել Է մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան, ինչը դարձել Է երկու տարի առաջ սահմանված պատմական ջերմաստիճանային ռեկորդի կրկնությունը:

Տոկիոյում այս շաբաթ նույնպես շոգ եղանակ Է հաստատվել, ջերմաչափի սյունը բարձրացել Է մինչեւ 36 աստիճան:

Ճապոնիայում սովորաբար շոգ եղանակ Է հաստատվում հուլիսի կեսերին՝ անձրեւների սազոնի ավարտից հետո:

Սակայն այս տարի ամբողջ հուլիսը եղել Է ամպամած, իսկ երկրում տեղացել են ինտենսիվությամբ ռեկորդային անձրեւներ, որոնք հանգեցրել են սողանքների եւ գետերի հորդացման: Անցյալ տարի ամբողջ երկրում շոգից զոհվել Էր 126 մարդ, ավելի քան 70-ը տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կհետաքրքրի...