Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ները, կան վիրավորներ
Երեկ՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի Ս. Թևոյան փողոցում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 54-ամյա Գուրգեն Սադոյանի վարած Mercedes մակնիշի և Նուռնուս գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գարիկ Ավադարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավադարյանը, նրա ուղևորներ՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 21-ամյա Աղասի Գրիգորյանը և Նոր Գեղիի բնակիչ՝ 33-ամյա Թեհմինե Ղարայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Սադոյանը «Հաճն» սուպերմարկետի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
shamshyan.com