Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բեռնատար ջրատարը բախվել է վթարված Նիվային, վերջինը, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում.

Jratar

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում բեռնատար ջրատարի վարորդը Ձորաղբյուր-Գետարգել ավտոճանապարհին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Նարեկ Զոհրաբյանը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն փրկարարներն անելիք չեն ունեցել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նիվան ճանապարհին կայանված է եղել, ու վարորդը փորձել է վնասված անվադողը փոխել, երբ այդ ժամանակ էլ բեռնատարը բախվել է Նիվային։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...