Մինսկում մահացել է ևս 1 ցուցարար, ով վիրավորվել էր Բրեստում ցույցի ժամանակ

Cucarar

Միսնկի զինվորական հոսպիտալում մահացել է 43-ամյա Գենադի Շուտովը, որն օգոստոսի 11-ին Բրեստում ցույցի ցրման ժամանակ գլխին հրազենային վնասվածք էր ստացել: Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Շուտովի հարազատները:

Մահացած ցուցարարի դստեր խոսքով՝ օգոստոսի 11-ին Բերստում տեղի ունեցած ցույցից հետո ընտանիքը երկու օր չի կարողացել գտնել Գենադի Շուտովին: Ավելի ուշ հարազատները պարզել են, որ Շուտովին նախ տարել են Բրեստի հիվանդանոց, այնուհետև ուղղաթիռով տեղափոխել են Մինսկի զինվորական հոսպիտալ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներոով, որի հետևանքով 1 ցուցարար էր վիրավորվել: Ավելի ուշ գրառումը խմբագրվել էր և դրանից հանվել էր «մարտական» բառը:

Այսպիսով, Բելառուսում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 3-ի:

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...