Մալիի նախագահն հայտարարել է իր հրաժարականի մասին. ձերբակալվել է
Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել ապստամբների կողմից ձերբակալվելուց ժամեր անց, գրում է РИА Новости-ն:
«Որոշել եմ վայր դնել իմ լիազորությունները։ Ես չեմ ցանկանում, որ իմ իշխանությունը պահելու համար արյուն թափվի»,- Իբրահիմ Բուբաքար Քեյթան:
Մալիում ապստամբ զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքարին ու վարչապետ Բուբու Սիսսեին: Խռովություն բարձրացրած զինվորականները հայտնել են Մալիի փրկության ազգային կոմիտե ստեղծելու մասին: