Կորոնավիրուսի անկման միտումը դադարել է. Արսեն Թորոսյան

Ankman mitumy

Լոռվա մարզը՝ հատկապես Վանաձոր քաղաքը, կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով առաջատար է,- այս մասին տեղեկացրեց Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հերթական նիստում:

«Վանաձորում գործող տեքստիլի երկու ֆաբրիկաներում շարունակում է բարձր մնալ ասիմպտոմ դեպքերի թիվը։ Կատարված 200 նմուշառումներից 50-ը լինում է դրական։ Սա ցույց է տալիս, որ այնտեղ կանոնները ուղղակիորեն չեն պահպանվում»,-ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Տեսչական մարմնին հորդորեց խստացնել հսկողությունը, սակայն Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը առարկեց՝ հավաստիացնելով՝ հսկողությունն իրականացվում է ըստ պատշաճի.

«Ըստ էության կանոնները պահպանվում են։ Հունիսի տասնհինգօրյակին ունեցել ենք խախտումների 18.2 տոկոս, հուլիսին՝ 5.1, իսկ օգոստոսի առաջին տասնհինգօրյակին 3.6 տոկոս»։

ԱՆ նախարարի ներկայացմամբ երեկ կատարված 1993 թեստերից 263-ը եղել է դրական՝ նախորդ երկու շաբաթների համեմատ ունենք նվազում.

«Բուժօգնության մասով իրավիճակը մնում է կառավարելի, հաշվի առնելով տնտեսական գործունեությունից բխող շարժը և երկիր ժամանող նոր քաղաքացիները, կարծում եմ, որ դժվար է լինելու ավելի ցածր թվեր սպասել»։

Վարչապետի խոսքով իրենց որդեգրած քաղաքականությունը, որ որևէ քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, մնում է նույնը, սակայն ոգևորվել թվերի անկումից պետք չէ։

« 100 դրական դեպքերից պարտադիր ունենում ենք 2-3 մահ, պետք է ջանք գործադրել, որպեսզի չվարակվել, դրան, իհարկե, կօգնեն վարչական լծակները։ Դիմակի կրման պայմանները մեղմացվել են, որպեսզի որտեղ որ առավել պարտադիր են, անպայման պահպանվեն։ Այնուամենայնիվ այն կարծիքին եմ, որ անհատական պատասխանատվությունն ամենակարևորն է ու ամենաարդյունավետը»,- շեշտեց նա։

Ձեզ կհետաքրքրի...