Նոր մանրամասներ Երևանում հեռուստաաշտարակի մոտ խեղդամահ արված աղջկա գործից. կասկածյալը հատել է հայ-իրանական սահմանը

manramasner

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական և Էրեբունու բաժինների, Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են օգոստոսի 17-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում հայտնաբերված սպանված աղջկա ինքնությունը։ Պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Սաթենիկ Հ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։ 

Ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ՝ ՀՀ Քր.Օրի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործում նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, ով ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ նա արդեն հատել է հայ-իրանական սահմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում դի կա։ 

Ձեզ կհետաքրքրի...