Էրդողան․ «Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել։
Նա նշել է, որ «Fatih» հորատող նավը 2020թ հուլիսի 20-ին Սև ծովում հորատումներ է կատարել, որի ընթացքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանը նշել է, որ էներգետիկ պաշարները հայտնաբերվել են միայն Թուրքիայի միջոցներով և ջանքերով։
Նա վստահեցրել է, որ հայտնաբերված գազը 2023թ-ին թուրք ժողովրդին կմատակարարեն։ Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված գազը Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։