Աբովյանում 7 հատ արկ է հայտնաբերվել

arker

Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։30-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակա հողատարածքում 7 հատ արկ է նկատվել` տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարներն իրականացնում են հերթապահություն՝ մինչ սակրավորների կանչի վայր հասնելը:

Ձեզ կհետաքրքրի...