Բայդեն-Թրամփ նախընտրական պայքարը թեժանում է

trump baiden

ԱՄՆ-ում նախընտրական արշավը թեժանում է: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր նախագահության տարիներին երկիրը ներքաշել է խավարի մեջ՝ ներկայացնում է BBC-ն: Նա խոստացել է ընտրվելու դեպքում համախմբել բոլոր ամերիկացիներին և երկիրը դուրս բերել Թրամփի ստեղծած խավարից, դառնալ է լույսի դաշնակիցը: Բայդենին աջակցում են դեմոկրատներն ու ամերիկյան շոու բիզնեսի զգալի մասը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է՝ հայտարարելով, որ իր մրցակից Բայդենը, 47 տարի լինելով քաղաքականության մեջ, ոչինչ չի արել: Սպիտակ տան ղեկավարի համոզմամբ՝ Բայդենը երբեք չի փոխվի, իսկ նրա հայտարարություններն ուղղակի խոսքեր են:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...