Այսօր հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է
Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ, երգահան և քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է: Երաժիշտը տոնում է 53-ամյակը:
System of a Down այլընտրանքային մետալ-ռոք խմբի և «Արդարության առանցք» հասարակական կազմակերպության հիմնադիրը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մետալ վոկալիստ։ SOAD-ի կազմում արժանացել է Գրեմմի մրցանակի։ Նա այդ կազմակերպությամբ աջակցում է երիտասարդներին՝ պաշտպանել իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում:
Բեյրությում ծնված երաժիշտը Լոս Անջելոսում սովորել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցում, իսկ 1990-ական թվականների սկզբին հանդիպել է Տարոն Մալաքյանի հետ և որոշել նոր ռոք խումբ ստեղծել:
Նշենք, որ Թանկյանը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ցուցադրված՝ Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» հայկական հեղափոխության մասին ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: