Լուկաշենկոն հրամայել է ամենախիստ միջոցները կիրառել երկրի պաշտպանության համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության զինվորական հրամանատարությանը հրամայել է իրականացնել «ամենախիստ միջոցները»՝ պետության տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով՝ տեղեկացնում է Sputnik-ը:
Ալեքսանդր Լուկաշենկոյի այդպիսի խիստ գործողությունները պայմանավորված են Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությամբ ու զինտեխնիկայի տեղաշարժով:
«Նրանք ցանկանում են հանգեցնել նրան, որ այստեղ բերեն, այսպես ասած, նոր նախագահի»,- հայտնել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի հավաստմամբ՝ երկրում խառնաշփոթը ստեղծել է Միացյալ Նահանգները, իսկ եվրոպացիները հավանության են արժանացնում այդ ամենը:
Լուկաշենկոն պնդում է, որ Արևմուտքը որոշել է Բելառուսին իր կողմ քաշել ու Ռուսաստանի դեմ «բալթյան-սևծովյան միջանցք» ստեղծել, որի մեջ են մտնում Մերձբալթյան երկրները և Ուկրաինան:
Лукашенко завершил выступление на митинге в Гродно
«Поручаю: в течение субботы и воскресенья обеспечить порядок на улицах в Гродно и других городах области. Как бы кому-то ни нравилось… надо выявить аккуратно, не толпами, тех подстрекателей и провокаторов. У нас есть все списки их» — Лукашенко завершил выступление на митинге в Гродно
Опубликовано RT на русском Суббота, 22 августа 2020 г.