ՃՏՊ Բաղրամյան պողոտայի և Դ․ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում

vtar

Օգոստոսի 22-ին, Ժամը 09:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ․ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ Դավիթ Թ․, ծնված 1973 թ.) և «Honda Stepwgn» (վարորդ՝ Արմեն Վ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արմեն Վ․-ն հոսպիտալացվել է, իսկ Դավիթ Թ․-ն՝ հրաժարվել բուժօգնությունից։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ձեզ կհետաքրքրի...