Արտակարգ դեպք Արարատի մարզում․ հրկիզել են «Օազիս» սրճարանը․ վնասը կազմում է մի քանի միլիոն դրամ․

Oazis srcharan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով։ Ժամը 07։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն 911 ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Ազատնոց» կոչվող սրճարանից ծուխ է դուրս գալիս, և կան կասկածներ, որ դա կրակից է առաջացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ովքեր մարել են կրակը։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00։30-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում Հր․ Թովմասյան փողոցի 2-րդ հասցեում գործող «Օազիս» սրճարանի շենքի հետնամասի դուռը հրել-բացելու միջոցով մուտք են գործել ներս, սեղանների տակ լցրել նախօրոք բերված փայտեր ու հրկիզել։ Հրկիզման արդյունքում սրճարանի թվով 7 սենյակ, ներսում եղած ողջ գույքի հետ միասին վառվել են։ Փաստի առթիվ «Օազիս» սրճարանի տնօրեն 25-ամյա Վահե Սահակյանից հաղորդում է ընդունվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...