ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Օգոստոսի 22-ին, ժամը 22։14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ նոր կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են 2 ավտոմեքենա. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1984 թ.) և «Mercedes Benz A» (վարորդ` Նարեկ Ն․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մարինե Մ․-ն (ծնված 1990 թ․), Վարդան Ա․-ն (ծնված 2010 թ․), Վահան Հ․-ն (ծնված 2012 թ․) և Տաթև Թ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ բժիշկները Վահան Հ․-ի և Արամ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: