Երևանի մանկական երկաթուղին՝ գերժամանակակից թեմատիկ մանկական այգի՞ (տեսանյութ)

Mankakan erkatughi

Դեռ 1937 թվականին բացված Երևանի մանկական երկաթուղին իր ժամանակի շունչն էր, ամենանորն ու արդիականը հայ երեխաների համար։ Հիրավի բացառիկ էր այս այգին ամբողջ Խորհրդային Միությունում։ Բայց անցնում էին ժամանակներ, փոփոխվում էր աշխարհը, իսկ այգին ապրում էր իր հին՝ արդեն 90 տարեկան կյանքով։ Այն արդեն մի քանի անգամ պետք է արդիականացված լիներ՝ բավարարերով նոր սերունդների պանահնջներին։ Դրա փոխարեն մանկական երկաթուղին այսօր վերածվել է մի դժբախտ տեսարանի։ Դեռ 1980-ականներին նախատեսվում էր վերակառուցել այգին, բայց վրա հասավ ԽՍՀՄ փլուզումը և ամեն ինչ կանգնեց, ժամանակի հետ հնացավ և ժանգոտեց, Երևանի կենտրոնին այն միացնող թունելներն էլ հայտնվեցին վթարային վիճակում։

Ռուսաստանյան «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը ներկայացրել է Երևանի մանկական երկաթուղու զարգացման նախագիծ։ Բարձր մտքի թռիչքով իրականացրած նախագիծն իրականացվելու դեպքում կթարմացնի մեր հիշողությունները և կնվիրի մեր երեխաներին և թոռներին մի հրաշալի հնարավորություն՝ ապրելու նույն պահերը, որոնք ժամանակին ունեցել են իրենց ծնողներն ու պապերը։ Մանկական երկաթուղին կաշխատի և՛ ամռանը և ձմռանը՝ մեր երեխաներին հնարավորություն ընձեռելով ըմբոշխնել աշխարհի լավագույն ատրակցիոններից ստացած տպավորությունները։

Նախագիծն իրականացնելու է իտալական նախագծային բյուրոյի հետ, որն ունի Նյու Յորքում և ԱՄԷ-ում նմանատիպ նախագծերի իրականացման մեծ փորձ։ Մանկական երկաթուղին պետք է դառնա մեր մանուկների հեքիաթների թեմատիկ այգին և մեծ դեր է խաղալու մեր մանուկների ուսուցման և սպորտային զարգացման մեջ։ Այս տարածաշրջանում միակն է լինելու իր տիպով և տուրիստական մեծ խմբեր է ձգելու դեպի իրեն՝ դառնալով Երևանի նշանակալից խորհրդանիշներից մեկը։

Այստեղ  մի նոր հեքիաթների աշխարհ է ստեղծվելու, իսկ առաջին հեքիաթի թեման հենց ինքն է՝ մեր մանկական երկաթուղին։

 

ՌՈւՑՈԳ-ԻՆՎԵՍՏ
հայաստանյան գրասենյակ

Ձեզ կհետաքրքրի...