Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել. Արայիկ Հարությունյան
qic
Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառը իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությանբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:
Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի: