Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը. այն 9 բալանոց սեյսմակայունություն կունենա

verakarucum

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է #ԵՐԵՎԱՆԻ 95-ՐԴ ԴՊՐՈՑԸ
_______________________________
🏫 ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի #դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը,որի շրջանակում մեկնարկել են Երևանի 95-րդ հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները:
ℹ️ Դպրոցը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:
💰 Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար, վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:
📍 Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում:

‼️ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է #ԵՐԵՎԱՆԻ 95-ՐԴ ԴՊՐՈՑԸ_______________________________🏫 ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային…

Опубликовано ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Вторник, 25 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...