Օգոստոսի 28-ից «Աերոֆլոտը» կազմակերպում է Լոս Անջելես — Մոսկվա — Երևան հատուկ չվերթեր

Los

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են՝ ս․թ․ օգոստոսի 28-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես — Մոսկվա -Երևան հատուկ (չարտերային) չվերթեր։

«Լոս Անջելես — Մոսկվա — Երևան չվերթերը կկայանան շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Հետադարձ՝ Երևան — Մոսկվա — Լոս Անջելես հատուկ (չարտերային) չվերթերը կմեկնարկեն օգոստոսի 27-ից՝ շաբաթական մեկանգամյա հաճախականությամբ։

Չվերթերից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետություն կամ ԱՄՆ մեկնող ուղևորները (ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները)։

Կայուն ուղևորահոսքի դեպքում չվերթերը կարող են դառնալ պարբերական»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՍ․թ․ օգոստոսի 28-ից <<Աէրոֆլոտ>> ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես-Մոսկվա-Երևան հատուկ…

Опубликовано Consulate General of Armenia in Los Angeles Понедельник, 24 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...