Երևան-Երասխ ճանապարհի հեծանվորդը մահացու վրաերթի է ենթարկվել. վարորդը փախուստի է դիմել

vraert

 Օգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվորդին և, նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը, որը հեծանվով է եղել, շպրտվել է երթևեկելի գոտուց դեպի ջրափոսի մեջ և տեղում մահացել։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր. 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

shamshyan.am

Ձեզ կհետաքրքրի...