Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. Ռոմանոս Պետրոսյան

gorsh arj

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը

ԱԺ նախկին պատգամավոր Լ․ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ տեսանյութ։

Իմ հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

❗️Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։
Խիստ դատապարտում եմ նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։

❗️Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով
կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Շնորհակալություն եմ հայտնում ահազանգելու համար։
ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։

#պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալո՛ւ ենք

📌 Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունըԱԺ նախկին պատգամավոր Լ․…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Среда, 26 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...