25 մլն 692 հազար ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս է հայտնաբերվել
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի օգոստոսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 25․692․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 20․147․387 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս , նշանակվել է 1․700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է 25․682․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 496․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 10․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքում հաշվարկվել է 19.650.887 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 1.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (1.235.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
✅✅Հաշվետվություն ✅ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 10-ից 14-ն ընկած…
Опубликовано ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Среда, 26 августа 2020 г.