Փլատակների տակից հայտնաբերվեց մահացածի դին.

platakner

Ինչպես հայտնի է, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով շենքը մասնակի փլվել է: Նախնական տվյալների համաձայն, երկու տուժած հոսպիտալացվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:

ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ փլատակների տակից դուրս է բերվել երրորդ անձի դին: Մեր տեղեկություններով, մահացածը տղամարդ է, երրորդ հարկի բնակիչ՝ 58 տարեկան, ում կինը ճկատի հատվածում վնասվածք ունի եւ գտնվում է հիվանդանոցում: Մենք տեղեկացանք, որ նա այդ տանն ապրել է կնոջ հետ, իսկ երեխաներն առանձին են բնակվում

Լրացում

Փլատակից դուրս բերված երրորդ անձը մահացած է եղել. Ֆելիքս Ցոլակյան

Փլատակից դուրս բերված երրորդ անձը մահացած է եղել. Ֆելիքս Ցոլակյան

Опубликовано Լուրեր Среда, 26 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...