Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն․ Արշակյան

seriakan

Ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  2020 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը ՝ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ կատարվել է ռազմարդյունաբերական ընկերությունների հնարավորությունների գնահատում, 2018-2024 թվականների սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կետերի կատարման վերաբերյալ վերլուծություն։ Ըստ նախարարի՝ տարվել է ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների կողմից սերիական արտադրատեսակների գնային  առաջարկներով կատալոգի ստեղծման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ, գործարկվել են մի շարք արտադրատեսակների ու նոր մշակումների մասին փորձնական արտադրություններ, իրականացվել են փորձարկումներ և որպես արդյունք նախատեսվում է այդ ուղղություններով գնալ սերիական արտադրության։ «Հաջող փորձարկումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերի մասով դուք տեսել եք դրանց կիրառումը իրական մարտական պայմաններում, Տավուշում հուլիսյան մարտերի ընթացքում», – հավելեց նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Ձեզ կհետաքրքրի...