Պուտինը պատմել է պատվաստումից հետո դստեր ինքնազգացողության մասին

Dster patvastumy

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից հետո իր դստեր ինքնազգացողությունը լավ է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Այսօր մեր մասնագետների համար միանգամայն ակնհայտ է, որ այս պատվաստանյութը կայուն իմունիտետ է ձևավորում, արտադրվում են հակամարմիններ՝ ինչպես իմ դստեր մոտ: Եվ այն անվնաս է: Փառք Աստծո, դուստրս շատ լավ է զգում իրեն»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը:

Պուտինը հավելել է, որ ներարկումից հետո առաջին օրը նրա ջերմությունը եղել է 38.4 աստիճան,  երկրորդ օրը՝ 37-ից քիչ ավելի, այնուհետև՝ ջերմություն չի ունեցել:

ՌԴ նախագահի խոսքով՝ դուստրն իր հետ չի խորհրդակցել կորոնավիրուսի պատվաստման հարցում: Նա ինքնուրույն է որոշում կայացրել ու կամավոր դարձել:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...