Ես վերադառնում եմ Վրաստան. Միխեիլ Սաակաշվիլի

veradarnum e

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձում իր երախտագիտությունն է հայտնել Ուկրաինային, որը համարում է իր «երկրորդ տունը»՝ նշելով, որ վերադառնում է հայրենիք: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ուկրաինան իմ երկրորդ տունն է: Ժամանակին ես այստեղ եմ եկել իմ գլխավոր տնից՝ քաղցր Վրաստանից: Ուկրաինան ես սիրել եմ դեռևս ուսանողական տարիներից: Ամենադժվար ժամանակաշրջանում հենց նա է ինձ ընդունել այնպես, ինչպես կամ՝ առանց նախապայմանների ու պահանջների: Եվ ես դա շատ եմ գնահատում»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին խոստովանել է Վրաստանում նախագահության տարիներին գործած սխալներն ու ներողություն խնդրել բոլորից:

«Երբ Վրաստանից նորություններ եմ լսում, հասկանում եմ, որ մենք կարող ենք շատ ավելի լավ ապրել: Յուրաքանչյուր վրացի կարող է հարուստ ապրել, և մեզ դա կհաջողվի: Ես վերադառնում եմ»,-հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...