Նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ՝ վարչապետի որոշումներով
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ են արվել ՀՀ կառավարությունում:
Համաձայն այդ որոշումների, Վարդան Մելիքյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի լտեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից,
Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատվելով շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Տիգրան Մանվելի Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-29-Ղ2-1),
Տարոն Սամվելի Հակոբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-Ղ1-1)։