Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Արտակ Գասպարյանը հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թ. փետրվարի 26-ին