«Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի ՊՈԱԿ֊ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ. Ռոմանոս Պետրոսյան

Xosrovi argeloc

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի ՊՈԱԿ֊ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

➡️Հանդիպմանը մասնակցում էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Օրակարգում պետական արգելոցի սահմանների հստակեցման խնդիրն է։ Տարիներ շարունակ արգելոցի տարածքը չի ենթարկվել հստակ քարտեզագրման և չափագրման, որի հետևանքով արգելոցի հարակից համայնքների հետ առաջացել են սահմանների հստակեցման խնդիրներ։

➡️Ապօրինի հողազավթումների դեպքերը բացառելու նպատակով՝ հստակ հանձնարարական տվեցի սկսել մանրակրկիտ ուսումնասիրություն և իրավական գործընթաց, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը» յուրօրինակ պահպանվող տարածք է, որի հսկողությունը գտնվում է պետության ուղիղ կառավարման ներքո։

➡️Անդրադարձա է նաև արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների անհրաժեշտությանն ու բնության հատուկ պահպանվող տարածքներում գյուղատնտեսական գործունեության՝ անասնապահության դեպքերի բացառումանը։

➡️Կարևորեցի համամարդկային նշանակություն ունեցող արգելոցի պահպանությանը վերաբերող բաղադրիչները։ Առաջնային է արգելոցի յուրօրինակ կենդանական աշխարհի պահպանությունն ու ապօրինի որսի բացառումը։

Քննարկեցինք ն նաև քաղաքացիների՝ պետական արգելոց մուտք գործելու ռեժիմների կանոնակարգման և համակարգման խնդիրները։

➡️Չշրջանցեցի նաև էկոտուրիզմի զարգացմանը վերաբերող հարցերը։ Արգելոցի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուն ներկայացրեց էկոզբոսաշրջության ուղղությունները, վերջին մի քանի տարիների վիճակագրությունն ու զարգացման հեռանկարները։

➡️Կարևորում եմ ներքին տուրիզմի զարգացումը՝ հաշվի առնելով, որ համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված, քաղաքացիները մեծամասամբ նախապատվություն են տալիս հանգստի հանար բնության տարածքներ մեկնելուն։

➡️Անդրադառնալով խնդիրներին՝ պահանջել եմ կարգավորել ներքին կարգապահությանը վերաբերող հարցերն ու աշխատանքները դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, գերատեսչության հետ աշխատանքը կազմակերպել ուղղահայաց կառավարման միջոցով։

Ձեզ կհետաքրքրի...