Ողբերգական դեպք Գյումրիում․ Mercedes-ը բախվել է բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել․ հրշեջները մարելով առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 24-ամյա վարորդի մոխրացած դին․

varvel e

Այսօր, օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Միշա Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Շիրակացի փողոցի 32 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրի աջ մայթեզրի բետոնե հատվածին, ապա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ; Հրշեջները, մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենայի կողքին հայտնաբերել են Մ․ Մուրադյանի ամբողջովին մոխրացած դին։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը։

Լուսանկարը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...