Օհոհոհոոոոոյ, շենքի չափ աստերոիդ է մոտենում Երկրին ? Ահայ-հրայ, հայբուդուր…

Asteroid

« Օհոհոհոոոոոյ, շենքի չափ աստերոիդ է մոտենում Երկրին ? Ահայ-հրայ, հայբուդուր… ? »

Այ, մոտավորապես այսպիսի սուր զգացողություններ են ցանկանում փոխանցել որոշ կայքեր՝ ներկայացնելով վաղը սպասվող իրադարձությունը…

Ի՞նչ իրադարձություն… ?

Այսպես, օրեր առաջ NASA-ից հայտնեցին, որ մեր մոլորակին 2011 ES4 անվանումը կրող աստերոիդն է մոտենում ու սեպտեմբերի 1-ին կմոտենա մեզ մինչև 120 հազար կիլոմետր։

Աստերոիդն ունի 22-ից 50 մետր չափս, շարժվում է 8,16 կիլոմետր/վայրկյան արագությամբ, խելացի է, ունի բարետես արտաքին, խաղաղասեր է, չի պատրաստվում բախվել Երկրին ?

Ինչո՞վ է սա վտանգավոր…

Ընդհանուր առմամբ, աստերոիդի՝ Երկրի մթնոլորտ մտնելու հավանականությունը գնահատվում է 0,41 տոկոս… Այսինքն՝ 99,59 տոկոսով մեր հյուրը շարունակելու է իր ընթացքը։

Ի դեպ, քանի առիթ կա՝ նշենք… Այս տարվա օգոստոսին ֆիքսվել է աստերոիդի Երկրին մոտենալու շուրջ 80 դեպք, որոնցից ամենամոտը եղել է մինչև մոտ 8 հազար կիլոմետր ))

Հ.Գ. Դե, իսկ նկարում պատկերված է այն, ինչ չի լինի վաղը ?

« Օհոհոհոոոոոյ, շենքի չափ աստերոիդ է մոտենում Երկրին ? Ահայ-հրայ, հայբուդուր… ? »Այ, մոտավորապես այսպիսի սուր…

Опубликовано Տիեզերք/Space Понедельник, 31 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...