Շարունակում ենք անդրադառնալ դեղին մամուլի անհեթեթ նյութերի իրար հերթ չտալով արտատպումներին. Էդուարդ Աղաջանյան
Շարունակում ենք անդրադառնալ դեղին մամուլի անհեթեթ նյութերի իրար հերթ չտալով արտատպումներին։ Եվ ուրեմն, առանձնացնենք իրենց լրատվամիջոց հռչակած «Փաստինֆո» և այլ կայքերի կոնկրետ 2 ստերին։
Սուտ #1 — Կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ։ Չնայած որ իրավասու չեմ հստակ նշել ծախսված գումարի չափը, կասեմ ընդամենը, որ ներկայացված թիվը ՏԱՍՆՅԱԿ անգամներ ուռճացված է։
Սուտ #2 — Կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Սա ևս բացարձակ սուտ է, և պրն. Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել։
Պարզաբանում.
Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասվան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։
Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։
ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները։
Շարունակում ենք անդրադառնալ դեղին մամուլի անհեթեթ նյութերի իրար հերթ չտալով արտատպումներին։ Եվ ուրեմն, առանձնացնենք…
Опубликовано Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան Вторник, 1 сентября 2020 г.