ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները Թաթարստանում կացնով կտրել են ազգությամբ հայ խոհարարի մատները

Ktrel en matery

Ադրբեջանցիների ավազակախմբի մասնակցությամբ Նաբերեժնիե Չելնի քաղաքի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Հանցագործները հաստատության անձնակազմին պառկեցրել են գետնին, թալանել են սրճարանը, վախեցրել այցելուներին, իսկ կացնով էլ կտրել են ազգությամբ հայ խոհարարի մատները: 

Ըստ տեղի լրատվամիջոցների` նման վարքի պատճառ է դարձել խոզի միսը, որը մատուցվել է ադրբեջանցի այցելուին: Վերջինս վիրավորվել է, քանի որ մահմեդականներին արգելվում է սննդի մեջ խոզի միս օգտագործել, և այսպես ասած օգնություն է կանչել: Միջադեպը տեսանկարահանվել է մոտակայքում կայանված մեքենաներից մեկում տեղադրված տեսախցիկով:

Ռուսաստանի ՆԳՆ-ն արդեն հաստատել է Թաթարստանում տեղի ունեցած միջադեպը, և արդեն իսկ հարուցել քրեական գործ խուլիգանության հոդվածով: Կան բերման ենթարկվածներ, որոնց ինքնությունը պարզվում է, իսկ միջադեպին մասնակցած և բերման չենթարկված անձանց նկատմամբ հետախուզում է հայտնաբերվել:

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...