Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան
Վերջին 2-2.5 տարիներին ՀՀ անվտանգության համակարգում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել։ Ես նկատի ունեմ նոր սպառազինության ձեռքբերումից սկսած՝ մինչև սննդի համակարգի փոփոխություն, ինչպես նաև կառավարման համակարգում արդյունավետության բարձրացում, զորահավաքի ուղղությամբ հսկայածավալ աշխատանք ենք կատարել, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում ամբողջ պետության կառավարման համակարգը, տնտեսությունն ու բանակը պատրաստ լինեն պատերազմի։
Մեր գնահատականներով՝ ընդհանուր տարածաշրջանի սպառնալիքներն այնպիսին են, որ միայն բանակով անհնար է այդ հնարավոր սպառնալիքները զսպել։ Այո՛, Ադրբեջանի մասով մենք այսօր կարողանում ենք զինված, կանոնավոր բանակով այդ սպառնալիքը չեզոքացնել, նույնիսկ առավելություն ձեռք բերել, բայց տարածաշրջանում սպառնալիքներն այնպիսին են, որ հնարավոր այլ զարգացումների դեպքում մեր կանոնավոր բանակը բավարար չէ, և մեր անվտանգության համակարգն ուժեղացնելու համար ստեղծում ենք աշխարհազոր։