Առաջվա նման որտեղ ուզեն, ինչ ուզեն չեն կարող տեղադրել. ապամոնտաժվել է գովազդային վահանակ

govazd

Երեւանի շենքերից մեկի վրայից ապամոնտաժվել է գովազդային վահանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետրանաի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ գրելով.

«Որոշ մարդիկ, որոնք օդում կախված լուրերի համաձայն, քաղաքային նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ են, հավանաբար, երկու տարի չեն հետևում լրահոսին ու չգիտեն, որ առաջվա նման որտեղ ուզեն, ինչ ուզեն չեն կարող տեղադրել։

Կոչ եմ անում տնտեսվարողներին, չվստահել իրենց գովազդը նման անբարեխիղճ և լրահոսին չհետևող մարդկանց»:

Ձեզ կհետաքրքրի...