ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Թաթարստանում հայի կողմից գործարարի սպանության տեսագրությունը

tatarstan

 Անվտանգության տեսախցիկները տեսագրել են գործարար Եվգենի Դեդանինի սպանության կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես ազգությամբ հայ Արայիկ Միրզոյանը ետևից մոտենում Դեդանինին  և մի քանի անգամ կրակում նրա վրա: 

Նշվում է, որ Արայիկն ատրճանակն ուղղել է նաև գործարարի մոտ կանգնած ականատեսի վրա, սակայն չի կրակել:

Անուհետև Միրզոյանը փորձել է մքենայով հեռանալ դեպքի վայրից, սակայն նրան կանգնեցրել է գործարարի ընկերության աշխատակիցը: Վերջինս իր մեքենայով հասել է մարդասպանին ու բռնել նրան: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և ձերբակալել հայազգի տղամարդուն:

Հարցաքննության ժամանակ Միրզոյանը պատվել է, որ գործարարին սպանել է վրեժից դրդված: Ավազակներից մեկը, ով երկու տարի առաջ հարձակվել է Դեդանինի վրա և սպանվել վերջինիս կողմից, նրա ընկերն է եղել:

auroranews.an

Ձեզ կհետաքրքրի...