Ոստիկանները հայտնաբերեցին կանգառները կոտրողին. նա վերջերս է վերադարձել Ֆրանսիայից

kangarneri kotroghy

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են օգոստոսի 31-ին Երևանի Մալաթիա Սեբստիա վարչալական շրջաններում տրանսպորտային միջոցների համար կառուցված 5 կանգառները վնասողին և ապակիները կոտրողին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս Մալաթիա-Սեբաստիա շրջանի բնակիչ 36-ամյա Լյուդվիգ Սարգսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ այդ ամենն ինքն է կատարել։ 

Լրատվականի տեղեկություններով` նա վերջերս է Ֆրանսիայից վերադարձել Հայաստան, իսկ այդ օրը նշել է եղել իր տղայի ծննդյան տարեդարձը։ 

Ձեզ կհետաքրքրի...